14:24 , 12 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում ունենալով «1000 դրամի» նախագիծ անվանումն ստացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը, որն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Նախ` հանձնաժողովի անդամները հաստատեցին բուն նախագծի իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերը: Այնուհետև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ, չնայած քննարկումներին, կներկայացվի պարտադիր սկզբունքը հաշվի առնելով:
Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չնայած կարծում է՝ օրենսդրական նախաձեռնությունը իրոք անհրաժեշտություն է, բայց բայցեր կան: Նա նախ հարցրեց, թե ինչքան գումար է նախատեսում, որ կարող է հավաքագրվել այս օրենքի հետևանքով:
«Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կամավորական սկզբունքը գործեր և նվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չգանձել, և համակարծիք եմ, որ 200 հազարից ավելի ստացողներից ավելի գանձվի»,-ասաց նա:
Նախարար Սարգսյանը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ մոտ 4,5 մլրդ է դրված հնարավոր վճարումների գոյացման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ