14:16 , 12 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Շուրջ 30 հազար մարդու համաներում կշնորհվի, որը Թաիլանդում հայտարարվել է նոր միապետի գահ բարձրանալու պատվին: Այս մասին հայտնել է Պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար Քոբքիաթ Քասիվաթը:
«Առաջին բանտարկյալներն ազատազրկման վայրերից դուրս կգան առաջիկա երեք օրը: Համաներում չի շնորհվում բռնացողներին եւ թմրավաճառներին»,- ճշտել է Քասիվաթը:
Թաիլանդում լայն համաներումը հայտարարվել է Մահա Վաչիրալոնգքոռն Բոդինթարաթեփայավարանգկունի (Ռամա X-ի)՝ գահ բարձրանալու պատվին: Համապատասխան հրամանագիրը դեկտեմբերի 11-ին հրապարակել է Արքունիքի բյուրոն եւ ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Փաստաթղթի համաձայն՝ համաներումը տարածվում է հաշմանդամ կալանավորների, ինչպես նաեւ այն անձանց վրա, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդություններով, հոգեկան խանգարումներով, այլ ծանր հիվանդություններով, ներառյալ ՄԻԱՎ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: