Երկու տարի առաջ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հակասահմանադրական հայտարարություն արեց


13:15 , 12 դեկտեմբեր, 2016
Related imageԵրկու տարի առաջ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ փակ նիստից հետո պաշտոնական հայտարարություն արեց այն մասին, որ առնվազն մոտակա 10 տարիների ընթացքում իշխանություն տանող ճանապարհը անցնում է Մելիք-Ադամյան փողոցում գտնվող դռնով:
Սա իշխանության բռնազավթման մասին պաշտոնական հայտարարություն էր:
Այդ հակասահմանադրական հայտարարության առիթով ոչ մի կուսակցություն դատական գործընթաց չսկսեց:
Դրանից հետո հայտնի «հանրաքվեից» հետո «ընդունվեց» նոր սահմանադրություն, հետո նոր Ընտրական օրենսգիրք, հետո կուսակցական ամենաթողություն ապահովող կուսակցությունների մասին օրենքը, շուտով փոփոխություններ կկատարվեն ԱԺ կանոնակարգում:
Ինչպես հասկանում եք, այդ ամենը կատարվում է Շարմազանովի հայտարարության շրջանակներում:
Հիմա բոլոր ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ գնում են ընտրությունների և իրենց համար միայն սահմանադրական ճանապարհն է ընդունելի:
Հարց - Այս գրածին ինչ-որ բան պե՞տք է ավելացնել, թե՞ ամեն ինչ արդեն հասկանալի է: