Արամ Սարգսյան. Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից


13:45 , 12 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Հանրապետություն» կուսակցությունը 15-ամյա գործունեության ընթացքում քաղաքական տարբեր ուժերի հետ  երրորդ դաշինքն է կազմում:  Առաջինը «Արդարությունն» էր, ապա՝  Հայ ազգային կոնգրեսը:

Կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Լուսավոր Հայաստան» և Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո իր ելույթում նշեց, որ «Արդարություն»-ը  դատապարտված էր կրկնօրինակել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքին,  այն որոշակի արդյունքներ գրանցել է:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Ա. Սարգսյանը նշեց, որ իրենք տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել:

«ՀԱԿ-ում գիտեին, որ ընտրություններից հետո «Հանրապետություն»-ը դուրս է գալու դաշինքից՝ հրաժարվելով իր բոլոր հնարավորություններից: Մենք  պարտավոր էինք ու դատապարտված էինք լինել ՀԱԿ դաշինքում, որովհետև պատասխանատվություն ու բարոյական պարտք ունեինք մարտի 1-ին ու դրան հաջորդած ժամանակահատվածում պայքարող ու մեզ հետ հույսեր կապող հանրության ու պայքարի մեջ զոհված մեր ընկերների առաջ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ