Ի՞նչ են նշանակում հայ հայտնիների անունները


14:45 , 12 դեկտեմբեր, 2016

Անի Երանյան

Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն: Ինչպես նաև նշանակում է գեղեցիկ:

Картинки по запросу անի երանյան

Արսեն Գրիգորյան

Հուն. Arsen բառից է , որ նշանակում է  «առնական», «ամրակուռ» / լատ Arsenius , ֆր. Arsene /: Այժմ էլ գործածաական անուն: Ունենք նաև Արսենյան ազգանունը:

Картинки по запросу արսեն գրիգորյան

Գրիգոր Կոկչյան

Հուն. Grigorios, լատ. Grigorius անունից, որ նշանակում է «զգոն», «արթուն», «հսկող»: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ: Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիս, Գրիգորիոս, Գրիգոր ձևերով: Վերջին ձևն ավելի տարածված է. սրանից էլ կազմվում է շատ տարածված Գրիգորյան ազգանունը: Սրա փաղաքշական ձևերն են` Գոքոր, Գիքոր, Գիքո, Գրիշ և այլն: Կա նաև Գիքոյան ազգանուն:

Картинки по запросу գրիգոր կոկչյան

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիա ծաղիկ /լատ./ լուսնի հակառակ կողմ, գիշեր, ոգի /հրեա./կրակից ծնված: Այս անունը ունի տարբեր նշանակություններ, որմանք գտնում են, որ ԼԻԼԻԹ-ը նշանակում է չար ոգի` համաձայն հին լեգենդի: Նա ծախեց իր հոգին սատանային: Ըստ այդ լեգենդի՝ նա սպանում է իր երեխաներին ու խելագարվում և դրանից հետո սպանում բոլոր նորածիններին:

Картинки по запросу լիլիթ հովհաննիսյան

Դիանա Մալենկո

Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է աշխույժ, ճարպիկ, շարժուն, անդադրում:

Похожее изображение

Հասմիկ Կարապետյան

ԺԱՍՄԻՆԱ անվան հայկական տարբերակ, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից:

Картинки по запросу հասմիկ կարապետյան

Մարիամ Մելիքյան

Դառնության ծով (եբրայերեն), տիրուհի, Աստծո սիրեցյալ (եգիպտերեն):

Картинки по запросу մարիամ մելիքյան

Անժելա Սարգսյան

Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է «հրեշտակ»: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:

Похожее изображение

Միհրան Ծառուկյան

Պարսկերեն նշանակում է արևային կամ արևի պարգև:

Картинки по запросу միհրան ծառուկյան

Աննա Դովլաթյան

Եբր. Khanna անունից, որ նշանակում է շնորհալի, ողորմած կամ պարգևատու, ողորմասիրտ: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գործածական անուն է:

Картинки по запросу աննա դովլաթյան

Աստղիկ Սաֆարյան

Հայ. աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:

Картинки по запросу աստղիկ սաֆարյան

Արամ mp3

Ըստ Մ. Խորենացու՝ Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև վսեմություն կամ բարձրություն: Մատենադարանի #5596 ձեռագրում սույն Արամ անունը դրված է  «Բառք եբրայացւոցի»  շարքում և բացատրված որպես անեծք, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ (թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է: Ունենք նաև Արամյան ազգանունը:

Похожее изображение

Սիլվա Հակոբյան

Լատիներեն Silva անունից, որ նշանակում է  անտառ, այգի:

Картинки по запросу սիլվա հակոբյան

Հրաչ Մուրադյան

Հայերեն Հուր և աչք. նշանակում է  հրափայլ աչքերով:

Картинки по запросу Հրաչ մուրադյան