Դրամահավաք` Վանաձորում բռնկված հրդեհի հետևանքով անտուն մնացած ընտանիքների համար (VIDEO)


18:30 , 11 դեկտեմբեր, 2016
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դեկտեմբերի 5-ին խոշոր հրդեհ է բռնկվել`Ուկրշին տնակային ավանում, ինչի հետևանքով այրվել է 68 քմ հատված, տանիքի կառուցատարրերից՝ մոտ 104 քմ, 5 ընտանիք 19 բնակչով առանց տուն է մնացել: Ընտանիքներում կան մանկահասակ երեխաներ, նրանցից մեկը ընդամենք մի քանի օրական է, սույն թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ից 17:00 Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսվում է անցկացնել դրամահավաք ի աջակցություն hրդեհից տուժած ընտանիքների: Ընտանիքների եւ դրամահավաքի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 077 63 68 77 Արման Բեռնեցյանին 055 15 00 05 Գոռ Բադյանին Միասին հնարավոր է...