Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ


19:30 , 11 դեկտեմբեր, 2016

unnamed-2Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջանների փողոցները զուգահեռ մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներն այս պահին երթևեկելի են: Իրականացվո ւմ են նաև մայթերի մաքրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում: