19:15 , 11 դեկտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Հայական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարի երկրորդ տուրում կիսել է միավորը:
Մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի դեմ: Արոնյանը կարողացավ հավասարեցնել դիրքը և խաղի 32րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Այս տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Ուեսլի Սոն: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի համար, ովքեր առավելության հասան համապատասխանաբար Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Վեսելին Թոփալովի նկատմամբ, իսկ Անիշ Գիրի Հիկարու Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: