15:32 , 11 դեկտեմբեր, 2016
Արդեն տեղեկարել ենք, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել էր Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաք: Նրան դիմավորել են բացմաթիվ քաղաքացիներ եւ փորձել նամակներ հանձնել: Այդ ընթացքում հրմշտոց է առաջացել, որի հետեւանքով Գյումրու բնակիչ 59-ամյա Ներսես Մելքոնյանն ուշաթափվել է:
Գյումրի բժկական կենտրոնից Armtimes.com-ին փոխանցեցին, որ քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած: «Կենաբանական մահով են տեղափոխել մեզ մոտ»,- փոխանցեցին հիվանդանոցի ընդունարանից: