17:00 , 11 դեկտեմբեր, 2016
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել ձեռնարկել բոլոր ջանքերը՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուտափույթ կարգավորման համար, քանի որ հակառակ դեպքում միջազգային հանրությունը կարող է բախվել էլ ավելի մեծ սպառնալիքների.
«Պատերազմը, որը Սիրիայում տարվում է երրորդ ուժերի ձեռքերով, ինչպես որ Իրաքում ընթացող համանման պատերազմն է, մոտենում է ավարտին։
Եթե չհաջողվի հասնել կարգավորման, ապա կաճի Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի ռիսկը՝ համաշխարհային գերտերությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մասնակցությամբ»։