16:45 , 11 դեկտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն անսպասելի այցով մեկնել է Իրաք: Այս մասին այսօր հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես ասվում է Պենտագոնի Twitter-յան էջում, Քարտերին ողջունել է գեներալ Սթիվեն Թաունսենդը, որը գլխավորում է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան: