Իտալիայի նախագահն արտգործնախարարին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն


16:30 , 11 դեկտեմբեր, 2016

paolo1_485_355Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան իր նստավայր է կանչել երկրի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիին։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը։

Ընդգծվում է, որ դա նշանակում է, որ Ջենտիլոնիին կհանձնարարվի ձևավորել նոր կառավարություն։ Ջետիլիոնին նախագահական նստավայր պետք է ժամաներ տեղական ժամանակով ժամը 12։30-ին։

Դեկտեմբերի 7-ին Մատարելան ընդունել է երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականը, ով իր այդ որոշման մասին հայտարարել էր դեկտեմբերի 4-ին երկրում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անցկացված հանրաքվեի ձախողումից հետո։