Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պահը (տեսանյութ)
12:10 , 11 դեկտեմբեր, 2016 Life Video օգտատիրոջ կողմից YouTube-ում հրապարակված կադրերը նկարահանվել են լողափից, որի դիմաց էլ գտնվում է Vodafone arena մարզադաշտը: Տեսանյութում երևում է պայթյունը և լսվում ուժեղ որոտ:
Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի երեկոյան «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի մոտ: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել երկրորդ պայթյունի մասին, որը ենթադրաբար մահապարտ էր իրականացրել:
Ըստ վերջին տվյալների զոհերի թիվը հասնում է 29-ի: Թուրքիայում ազգային սգո օր է հայտարարվել: