Ճապոնիան չի ընդունել Պուտինի առաջիկա այցի կապակցությամբ ԱՄՆ-ի առարկությունները. ԶԼՄ-ներ


14:45 , 11 դեկտեմբեր, 2016

shizo-abe-vladimir-putin_650x400_51481180551Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան հաշվի չի առել ԱՄՆ-ի առարկությունները՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Տոկիո պլանավորված այցի հետ։

Այդ մասին հայտնել են լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները։ Նրանց հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը քանիցս իր առարկություններն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ կապված այն պլանների հետ, որ երկրի տարածքում կազմակերպվի վարչապետ Սինձո Աբեի ու Պուտինի հանդիպումը։

Վաշինգտոնում դա բացատրել են նրանով, որ Ճապոնիայի մայրաքաղաքում Ռուսաստանի առաջնորդին ընդունելը կարող է մեղմացնել Ռուսաստանի վրա G7-ի ճնշումը։

Դեկտեմբերի 8-ին Ճապոնիայում ընդունվել էր պաշտոնական որոշում՝ բարձր մակարդակով Պուտինին Տոկիոյում ընդունելու համար։ Ճապոնիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ Պուտինի այցը տեղի կունենա դեկտեմբերի 15-16-ին։