13:30 , 11 դեկտեմբեր, 2016
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Մեկ օր շարունակ Թուրքիայի տարածքում կիջեցվեն բոլոր դրոշները՝ որպես զոհվածների հանդեպ հարգանքի տուրք։
Պայթյունները գրանցվել են «Բեշիքթաշ» և «Բուրսասփոր» ֆուտբոլային թիմերի հանդիպումից հետո։ Հարձակման թիրախում են գտնվել ոստիկանների ավտոբուսը։
Պայթյունների հետևանքով զոհված 29 անձանցից 27-ը ոստիկաններ են։ Վիրավորվել է 166 մարդ, որոնց մի մասն արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Պայթյունների գործով ձերբակալվել է 10 մարդ։