Ոչ օլիմպիական քաշերի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը հայ մարզիկները դուրս մնացին մեդալների համար պայքարից


00:20 , 11 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության առաջին օրը հայ մարզիկները դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Ազատ ոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը առաջին իսկ գոտեմարտում դուրս մնաց հետագա պայքարից:

Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգի 1/8 եզրափակրում Բորանյանը զիջել է Մոլդովան ներկայացնող Դանիել Կատարագային: Մոլդովացի մարզիկը հասավ եզրափակիչ, որը հնարավորություւն տվեց Բորանյանին մրցել բրոնզե մեդալ համար: Սակայն հայ ըմբիշը պարտվել է նաև այդ գոտեմարտում:

Դեկտեմբերի 11-ին պայքարի մեջ կմտնեն 80 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Քոչարյանը և մինչև 70 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը: