23:50 , 10 դեկտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
«Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին սկսել է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները:
«Իհարկե, այդ տեղեկությունն ինձ հանգստացնում է: Մեսսին կմտնի այն ֆուտբոլիստների շարքը, ովքեր կստորագրեն նոր պայմանագրեր, ովքեր ուզում են մնալ մեր ընտանիքի մի մասնիկը:
Երբ պաշտոնապես կհայտարարվի պայմանագրի ստորագրման մասին, մենք միասին կտոնենք դա»,- հաղորդել է մարզիչը:
Հիշեցնենք, որ արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.: