Հանրապետությունում ձյուն է, ձնաբուք, կան դժվարանցանելի ճանապարհներ


23:42 , 10 դեկտեմբեր, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին, Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում տեղ տեղ առկա է մերկասառույց

Արարատի մարզում առկա է ձյուն:

Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: