19:46 , 10 դեկտեմբեր, 2016
Չնայած այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները հայտնի են դարձել դեռ հոկտեմբերին, մրցանակաբաշխության արարողությունն անցկացվելու է միայն դեկտեմբերի 10-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ օրը Ստոկհոլմում կհավաքվեն ականավոր գիտնականներն ու հանրային գործիչները՝ Շվեդիայի թագավորի ձեռքերից Նոբելի պատկերով ոսկե մեդալը ստանալու համար:
2016 թվականի գրականության նոբելյան մրցանակը շնորհվել է պոետ և երաժիշտ Բոբ Դիլանը: Այդ լուրին, սակայն, երաժշտի արձագանքը միանշանակ չի եղել: Նա երկար ժամանակ արհամարհում էր Նոբելյան հանձնաժողովին, իսկ ավելի ուշ հրաժարվել է ներկա գտնվել մրցանակաբաշխության արարողությանը՝ որպես պատճառ նշելով ավելի վաղ պլանավորված գործերը:
«ՌԻԱ Նովոստի»-ն ներկայացրել է, թե նախկինում էլ ով է հրաժարվել Նոբելյան մրցանակից կամ չի ներկայացել դրա հանձնման արարողությանը:
Քիմիկոսներ Ռիխարդ Կունը և Ադոլֆ Բուտենանդտը, ինչպես նաև ֆիզիոլոգ Գերհարդ Դոմակը 1938-1939 թվականներին չեն ներկայացել մրցանակները ստանալու համար 1937 թվականին նոբելյան մրցանակներ ստանալու վերաբերյալ Ադոլֆ Հիտլերի սահմանած արգելքի պատճառով: Մրցանակները նրանք ստացել են միայն Հիտլերի ռեժիմի տապալումից հետո:

Ալեքսանդր Սոլժենիցինըգրականության նոբելյան մրցանակակիր է դարձել 1970 թվականին: Խորհրդային իշխանությունները նրան առաջարկել են ընտրել՝ կամ ստանալ մրցանակը և հեռանալ երկրից, կամ հրաժարվել և մնալ: Նա կարողացել է ստանալ մրցանակը երկրից արտաքսվելուց հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ