Ալ Բանոն երկու կաթվածից հետո ենթարկվել է վիրահատության


21:44 , 10 դեկտեմբեր, 2016

Հայտնի իտալացի երգիչ Ալ Բանոն վիրահատվել է սրտամկանի երկու կաթվածից հետո։ Այս մասին հայտնում է Oggi շաբաթաթերթի կայքը։

Հաղորդվում է, որ կատարողն իրեն վատ է զգացել ուրբաթ երեկոյան՝ Հռոմում ամանորյա համերգի փորձի ժամանակ։ Առաջին կաթվածին անմիջապես հաջորդել է երկրորդը։ Ալ Բանոն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը վիրահատվել է։

«Ինձ վիրահատել են երեք ժամ, և ես լսել եմ ամենը, ինչ տեղի էր ունենում վիրահատարանում, մտքովս անցավ կատակել, սակայն հետո մտածեցի, որ ավելի լավ է բժիշկներին չշեղել»,-ասել է երգիչը։

Երգիչը հայտնել է, որ իրեն լավ է զգում։ «Եթե ամեն բան լավ ընթանա, մի քանի օրից ինձ դուրս կգրեն»,-ասել է երգիչը՝ հավելելով, որ շատ անելիքներ ունի։