Վենեսուելայի իրավապահները Սուրբ ծննդյան տոներից առաջ 4 մլն խաղալիք են առգրավել


21:54 , 10 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Վենեսուելայի ոստիկանությունը ձերբակալել է Kreisel ընկերության երկու մենեջերների, ովքեր զբաղվում էին մանկական խաղալիքների ներկրմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանք մեղադրվում են խարդախության մեջ։ Խաղալիքների գների մեջ սպեկուլյացիաներից բացի, նրանք Սուրբ ծննդյան տոներից առաջ խաղալիքները միտումնավոր պահել են իրենց պահեստներում չափազանց մեծ պահանջարկ ստեղծելու համար:

Վենեսուելայի սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության տվյալներով՝ ընկերությունից առգրավվել է, ընդհանուր առմամբ, չորս միլիոն խաղալիք: Այժմ դրանք վաճառվելու են ավելի ցածր գնով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ