14:50 , 10 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ դստեր նախկին ամուսնու մեքենան դիտավորությամբ վնասելու համար:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք , որ Գ. Գ-ն դստեր նախկին ամուսնու` Ա. Կ-ի գույքը վնասելու դիտավորությամբ, Արտաշատ քաղաքում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատշգամբից պլաստմասե մոմակալով դիտավորությամբ հարվածել է նախկին փեսային պատկանող ավտոմեքենայի տանիքին: Արդյունքում Ա. Կ-ին պատճառվել է զգալի չափերի` 60.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքային վնաս:
Կնոջ նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը: