Թրամփի թիմը քննադատել է ընտրություններում ՌԴ-ի միջամտության մասին ԿՀՎ զեկույցը


13:30 , 10 դեկտեմբեր, 2016

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչները մեկնաբանել են ԶԼՄ-ների տեղեկությունները ԿՀՎ գաղտնի զեկույցի մասին, ըստ որի՝ Ռուսաստանն ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացի վրա՝ ձգտելով ապահովել Թրամփի հաղթանակը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

«Դրանք նույն մարդիկ են, ովքեր հաստատել են, որ Սադամ Հուսեյնը իբրև թե զանգվածային ոչնչացման զենք է ունեցել»,-ասվում է թիմի տարածած հայտարարությունում։ Թրամփի ներկայացուցիչները հավելել են, որ «ընտրությունները վաղուց ավարտվել են և եկել է առաջ շարժվելու, ԱՄՆ-ը կրկին մեծ դարձնելու ժամանակը»։