13:14 , 10 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է այն ակնկալիքներին, որ ունի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ զեկույցը դիվանագիտական խողովակներով միջազգային հանրությանը ներկայացնելուց հետո: Նա նաև ասում է, որ ադրբեջանական զինուժն ապրիլին իրեն այդպիսի վայրագություններ թույլ տվեց նաև այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում չկան իրավապաշտպան կազմակերպություններ։
- Պարո՛ն Մելիքյան, 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ նոր զեկույց ներկայացնելուց հետո (որում անդրադարձ էր կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution), և մարմինների անարգում) հայտարարել էիք, որ Ձեր առաջնահերթ թիրախային խումբը մարդու իրավունքների գծով մասնագիտացված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են: Խոսքն ի՞նչ կազմակերպությունների մասին է և ինչ-որ կազմակերպությունների վրա կանգ առե՞լ եք:
- Իմ պնդումը հետևյալն էր. մենք հասկանալու համար պատճառները, թե ինչն էր բերել նրան, որ ադրբեջանական Զինված ուժերն ունեցել են, որոշակիորեն, նաև անպատժելիության, մեր պատկերացմամբ` եկել էինք այն եզրակացության, որ այստեղ դեր է ունեցել այն հանգամանքը, որ Արցախում բացակայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակները, առաքելություններ: Եվ ես խնդիր եմ բարձրացնում, որ սա մեր համար շատ կարևոր է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, լինելով անկախ դիտորդ, եթե ներկայացնեն իրենց տեսածը, ապա դա օբյեկտիվորեն ավելի հավաստի կլինի:
-Բայց Դուք ծանոթացե՞լ եք` չճանաչված պետություններում գործո՞ւմ են իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակներ ու առաքելություններ:
-Իհարկե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ