Արցախի և Հայաստանի միացման ուղին երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով. Թևան Պողոսյան


13:08 , 10 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, որը արցախցի և ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի որդին է, իր ֆեյսբուքյան էջում գրություն է կատարել. 

«1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի բնակիչները գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում լեգիտիմ ընտրություն կատարեցին անկախության ճանապարհով շարժվելու օգտին:

Վստահ եմ, որ բանական մարդիկ հասկանում են, որ դա այդ օրվա դրությամբ գոյություն ունեցող իրավական հնարավորության օգտագործումն էր, և հայկական կողմից որոշումներ կայացնողների մեջ չկար մտայնություն, թե Արցախն ու Հայաստանը իրարից անկախ պետք է լինեն: Միացման ուղին երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով. այդ օրվա խորհուրդը և արցախցու ընդունած որոշումը հենց սա է իմ կարծիքով։

Անցել է ուղիղ 25 տարի: Պատերազմ, կորուստներ, հաղթանակներ, վերականգման աշխատանքներ, նոր սերունդ, սահմանադրություն, ընտրություններ, ժողովրդավարական ինստիտուտներ, միջազգային հարաբերություններ, անհաջողություններ, հաջողություններ... մի խոսքով կյանք է, ապրում ենք, երևի պայքարում ենք, առնվազն փորձում ենք՝ քաղաքական մանիպուլյացիաներից մինչև ազնիվ նվիրական պայքարի մեթոդներով: Իսկ գլխավոր խորհուրդը մնացել է նույնը՝ միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ