12:52 , 10 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը Հայաստանի արդարադատության նախարարության և Քրեակատարողական հիմնարկների վարչության ուշադրությունն է հրավիրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում տիրող առանձնատեսակցության սենյակների չափազանց անմխիթար վիճակի վրա։
Նրա ներկայացմամբ, եղանակային ցուրտ պայմաններում սենյակներն անմխիթար են և շատ ցուրտ:
«Սենյակներում ուղղակի սառնամանիք է տիրում։ Իսկ ինչպես գիտեք, քննչական գործողությունները շատ ժամանակ լինում են անհետաձգելի, որոնք կարող են տևել ժամեր և կողմերը ստիպված են լինում իրենց առողջության հաշվին ուղղակի դիմանալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ