Թուրքիայի օդուժն Իրաքի հյուսիսում PKK-ի 19 անդամի է ոչնչացրել


12:44 , 10 դեկտեմբեր, 2016

Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է երեկ երկրի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի հյուսիսում անցկացված ավիագործողության մասին, որի ընթացքում ոչնչացվել է PKK-ի 19 անդամ:

«Դեկտեմբերի 9-ին անցկացված ավիագործողության ընթացքում հարվածներ են հասցվել Իրաքի հյուսիսային Գարա շրջանում անջատողական ահաբեկչական կազմակերպության թիրախներին։ Ոչնչացվել է 19 ահաբեկիչ, ինչպես նաև նրանց պատկանող 5 թաքստոց։ Հանձնարարության հաջող կատարումից հետո ինքնաթիռները վերադարձել են իրենց բազաներ»,-ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։