12:36 , 10 դեկտեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Բուդապեշտում առաջին անգամ կայանելու է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը,- տեղեկացնում է ՀԸՖ-ի պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում են 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը և 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, իսկ ազատոճայիններից` 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:
Կայացած վիճակահանության արդյունքներով հայ ըմբիշներից երկուսն իմացել են իրենց առաջին մրցակիցներին:
Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում կմրցի իրանցի Բեհնամ Էյսանպուրի, իսկ Բորանյանը 1/16 եզրափակչում կհանդիպի իրանցի Աֆշին Բիաբանգարդի հետ: