Google-ը Կուբային իր ծառայություններին արագացված հասանելիություն կտրամադրի


11:00 , 10 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Google կորպորացիան և Կուբայի կառավարությունը համաձայնության են եկել երկրի քաղաքացիներին ընկերության ծառայություններին արագացված հասանելիություն տրամադրելու վերաբերյալ, հաղորդում է Associated Press–ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Alphabet-ի ղեկավարի, ում պատկանում է Google-ը, և Կուբայի իշխանությունների միջև պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերի 12-ին: Համաձայնագրի արդյունքում կուբացիները Gmail փոստային ծառայությանը և YouTube տեսահոսթինգին արագ հասանելիություն կստանան:

Նշվում է, որ համաձայնության մանրամասները դեռևս անհայտ են, սակայն չլուծված է մնացել Կուբայում սերվերների տեղակայման հարցը: Ներկա պահի դրությամբ կղզու ինտերնետ կապն աշխարհի ամենաթույլ կապերից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ