«Ժողովուրդ». Սահակ Մինասյանը գցո՞ւմ է ՀՀԿ-ին


07:53 , 10 դեկտեմբեր, 2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հակառակ տրամաբանության՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվում է առաջադրվել ռեյտինգային ցուցակով՝ ըստ երեւույթին վախենալով խայտառակվելուց: Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով Սահակ Մինասյանը իր ղեկավարած հաստատության ամբողջ ձայները նվիրում է ԲՀԿ-ին՝ հանձին նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի: Ամենայն հավանականությամբ դասալիք ռեկտորի նկատմամբ սանկցիաները չեն ուշանա»: