Այս կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տարի անց, կարդալով այն հակառակ կողմից, անիծեց ամուսնուն


07:56 , 10 դեկտեմբեր, 2016

Ավստրալուհի Կլեռ Սմիթը վերջերս իր խոստովանությամբ զվարճացրել է ողջ աշխարհին:

Իր աղջկա անվան բացատրությունը նա հրատարակել է մի հայտնի ամսագրում:

«Մեր աղջկա համար մենք ընտրել էինք Լանեսրա անունը, մտածում էինք, որ դա յուրահատուկ և ռոմանտիկ անուն է: Բայց երբ նա դարձավ երկու տարեկան, ամուսինս ինձ ասաց, որ դա իր սիրելի ֆուտբոլային թիմի անվանումն է՝ «Արսենալ», եթե հակառակ կողմից կարդանք»: 

Խորամանկ քայլ է: Ապագա հայրիկին հավանաբար չէր հաջողվի համոզել կնոջ՝ իրենց աղջկան ի պատիվ սիրելի ֆուտբոլային թիմի անվանել:

Բայց իր ճկուն տրամաբանության և սրամտության շնորհիվ նա լուծում էր գտել, որի արդյունքում բոլորը գոհ էին մնացել: Սովորե՛ք, տղամարդի՛կ: