ԵՄ-ը դեկտեմբերի 15-ից հետո կես տարով կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. աղբյուր


05:20 , 10 դեկտեմբեր, 2016

Image result for санкции против рфԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել 6 ամսով՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։

Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ Նրանք հայտնել են, որ ԵՄ-ի առաջնորդները դեկտեմբերի 15-ին հավաքվելու են Բրյուսելում և քննարկելու են այդ հարցը։

Պատժամիջոցներն առնչվելու են միջազգային ֆինանսավորմանը, պաշտպանության ու էներգետիկայի ոլորտներին։ Աղբյուրները պնդում են, որ Փարիզն ու Բեռլինն այդ հանդիպումից հետո ԵՄ-ի մյուս առաջնորդներին կարճ կիրազեկեն պատժամիջոցների երկարաձգման մասին։