Դևիդ Քեմերոնը եվրոյի կործանում է կանխագուշակել


04:39 , 10 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը մտահոգություն է հայտնել եվրոպական միասնական արժույթի հնարավոր կրախի կապակցությամբ: Այս մասին նա պատմել է ԱՄՆ-ի ԴեՊո (DePauw University, Ինդիանայի նահանգ) համալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը:

«Չգիտեմ, թե այն դեռ որքան կձգի»,- նախկին վարչապետի խոսքից մեջբերում է անում բրիտանական The Daily Mail տաբլոիդը:

Քեմերոնի խոսքով՝ եվրոյի գոտուն ապագայում էլ ավելի շատ խնդիրներ են սպասում: Բրիտանացին ընդգծել է, որ եվրոն «չի գործում այնպես, ինչպես նախապես պլանավորվել էր»:

«Շատ երկրներ տասնամյակներով չեն տեսել այն աճը, որը կարող էր լինել: Նրանք ունեն միասնական (եվրոգոտու բոլոր երկրների հետ – խմբ.) արժույթ, բայց չկան միասնական հարկային եւ ֆիսկալ համակարգեր: Դա մեծ դժվարություններ է ստեղծում»,- հավելել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: