ԵԱՀԿ անդամ երկրներից մոտ 10 հազար մարդ միացել է «ԻՊ»-ին. Ավստրիայի ԱԳ նախարար


02:19 , 10 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ ԵԱՀԿ անդամ երկրներում բնակվող մոտ 10 հազար մարդ միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Նրա խոսքով՝ հակամարտությունների գոտուց նրանց վերադարձը սպառնալիք է պարունակում։ 

«Հիմա մենք գիտենք, որ ԵԱՀԿ տարածքից 10 հազար մարդ է միացել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին Սիրիայում, Իրաքում և Լիբիայում՝ սպանելով, բռաբարելով ու փորձելով ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին»,- ասել է Կուրցը: