Բենզեման և Ռոնալդուն բաց կթողնեն Դեպորտիվոյի հետ հանդիպումը


00:39 , 10 դեկտեմբեր, 2016

benzemaAraratnews.am-ը գրում է.

Հաղորդվում է, որ ֆրանսիացի մասնագետը որոշել է հանգիստ տալ հարձակվողներին, որպեսզի վերջիններս կարողանան վերականգնել ուժերը մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը:

Բացի այդ, հանգիստ է տրվել նաև կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում «արքայական» ակումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 15-ին, իսկ մրցակիցը կլինի հարավկորեական «Չոնբուկ Հենդե Մոթորս» և մեքսիկական «Ամերիկա» հանդիպման հաղթողը: