00:04 , 10 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի դատախազությունը լիազորել է Ստամբուլյան համալսարանի 87 աշխատակցի ձերբակալությունը՝ թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության գործի քննության շրջանակում, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման հուլիսյան փորձի կազմակերպման համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
Թուրքիայի 12 նահանգում ավելի քան 100 հասցեներով իրականացված խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 87 համալսարանական, որոնց թվում կան Ստամբուլի համալսարանի պրոֆեսորներ և դոցենտներ: