Ինչու տարեց մարդիկ պետք է սուրճ խմեն


22:49 , 9 դեկտեմբեր, 2016

 Ինչու տարեց մարդիկ պետք է սուրճ խմենYerkir.am-ը գրում է.

Վիսկոնսին-Միլուոկիի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ սուրճը դրական է ազդում տարեց մարդկանց առողջության վրա. հայտնում է informing.ru-ն:

Մասնագետները պարզել են, որ սուրճը խթանում է ազդում գլխուղեղի աշխատանքը և նվազեցնում ծերունական տկարամտության առաջացման հավանականությունը:

Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկանից բարձր 6,5 հազար կին:

Պարզվել է, որ սուրճն ազդում է գլխուղեղի ռեցեպտորների, մանասնաորապես` А2А ադենոզինի վրա, որոնք տարիքի հետ կարող են վնասվել և սխալ աշխատել: