22:42 , 9 դեկտեմբեր, 2016
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջին ռազմածովային բազայի հրամանատար Ռուհ ալ-Ամինին հայտարարել է, որ Իրանի նավատորմի ռազմածովային խմբավորումը համալրել են երեք ուղղաթիռ և օդային բարձիկով մեկ նավ։
Ուղղաթիռները հագեցած են տորպեդային արձակման սարքերով ու հիդրոակուստիկ դիտարկման համակարգերով։
Հրամանատարի խոսքերով՝ ուղղաթիռները և օդային բարձիկով նավը կօգտագործվեն Պարսից ծոցում պարեկության համար։ Իրանը վերջին տարիներին ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում։