Թուրքիայում միաժամանակ 87 համալսարանական է ձերբակալվել


22:12 , 9 դեկտեմբեր, 2016

Թուրքիայում միաժամանակ 87 համալսարանական է ձերբակալվելAysor.am-ը գրում է.

Թուրքիայի դատախազությունը լիազորել է Ստամբուլյան համալսարանի 87 աշխատակցի ձերբակալությունը՝ թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության գործի քննության շրջանակում, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման հուլիսյան փորձի կազմակերպման համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Թուրքիայի 12 նահանգում ավելի քան 100 հասցեներով իրականացված խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 87 համալսարանական, որոնց թվում կան Ստամբուլի համալսարանի պրոֆեսորներ և դոցենտներ: