Հրդեհ Կապանում


19:26 , 9 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է փայտե տնակ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.57-ին, մարվել 16.04-ին:

Ամբողջությամբ այրվել են փայտյա տնակի կառուցատարրերը (6 քմ):