4 բան, որոնք չի կարելի անել մարզանքից հետո


20:15 , 9 դեկտեմբեր, 2016

Ladynews.am-ը գրում է.

Յուրաքանչյուր հիմնովի մարզանքից հետո միշտ մնում է իրականացված պարտքի հաճելի զգացողություն, սակայն իրականում հպարտություն զգալը դեռ շուտ է, կա ռիսկ, որ դուք կանեք այնպիսի բան, որը կտրականապես չի կարելի մարզանքից հետո, այլապես ջուրը կգցեք ձեր ջանքերը:

Քնել

Անկախ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից պառկել քնելու միանգամից պարապմունքից հետո կտրականապե սսխալ է: Դինամիկ աէրոբիկ մարզանքից հետո քչերի քունն է տանում: Որպես կանոն օրգանիզմը ստանում է էներգետիկ իմպուլս ողջ օրվա համար:

Յոգայի կամ պիլատեսի պարապմունքները, ընդհակառակը, դեպի քուն են տանում, սակայն պետք է դիմակայել այդ գայթակղությանը: Օրգանիզմը, իսկ մասնավորապես սրտի ռիթմը, հանգստի ավելի սահուն անցման կարիք ունի: Պարապմունից հետո առնվազն երկու ժամ անհրաժեշտ է մինչև քնելը:

600x580

Հեղուկի պակաս

Խմելու մասին կարծիքները տարբեր են: Սակայն միանշանակ է, որ ջրային հաշվեկշիռը պարապմունքներից հետո պետք է պարտադիր լրացնել: Ոմանք նախընտրում են ջուր չօգտագործել սկզբնական շրջանում, այտուցվածություններ չունենալու համար: Սակայն խմել պետք է, այնքան որքան պահանջում է օրգանիզմը: Դա կարևոր է և առողջության, և մարզանքի արդյունքները ամրագրելու համար: Կարևորը խմեք մաքուր ջուր, այլ ոչ հյութեր և այլ քաղցր կամ գազավորված ըմպելիքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ