20:30 , 9 դեկտեմբեր, 2016Google ընկերությունը հայտնի է ոչ միայն իր հաջողությամբ, այլև հարցազրույցների ընթացքում առաջարկվող խնդիրների բարդությամբ։ Հարցազրույցը կարող է լինել սրճարանում կամ վիդեոզանգով, սակայն հարցերը կստիպեն նյարդայնանալ նույնիսկ ամենախելացի մարդկանց։
BlogNews–ը գտել է այդ հարցազրույցների ժամանակ օգտագործվող առավել տրամաբանական հարցերից մեկը, որի լուծման համար պետք է միայն խելամտություն դրսևորել։
Բիլիարդի գնդակներ

Կա բիլիարդի 8 գնդակ։ Դրանցից մեկը մնացածից փոքր-ինչ ծանր է։ Դուք ունեք նժարներով կշեռք, սակայն չունեք կշռաքարեր։ Առնվազն քանի՞ կշռում է հարկավոր ծանր կշռաքարը գտնելու համար։