ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը բացառված չէ. Էդվարդ Նալբանդյան


18:07 , 9 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը բացառված չէ. այս մասին մի քանի լրագրողների տված հարցազրույցի ժամանակ ասաց ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովին Համբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ նման հնարավորություն, ինչի մասին ցանկություն էին հայտնել եռանախագահները:

«Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումներին ավելի մանրակրկիտ պետք է պատրաստվել, որովհետև հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, թե միջազգային իրավունքը ոչինչ է, և ուժի կիրառումն է ամենակարևորը»,-ասաց Նալբանդյանը:

Նալբանդյանն ասաց, թե Ադրբեջանը նման հայտարարություններով լրիվ կտրվել է իրականությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ