Հայկական կրկեսի պատմության մասին գիրք կհրատարակվի


17:42 , 9 դեկտեմբեր, 2016

Armenpress.am-ը գրում է.

Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը կրկեսի պատմության մասին գիրք կհրատարակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ գիրքն արդեն տպարանում է եւ շուտով պատրաստ կլինի: «Գիրքը վերնագրել եմ «Հայկական կրկես»: »,-ասաց Սոս Պետրոսյանը, հավելելով, որ գիրքը նախատեսված չէ վաճառքի համար: «Գիրքը կբաժանեմ կրկեսի բացման օրը»,-ասաց նա:
 Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարի խոսքով` կրկեսի վերանորոգման աշխատանքները շարուակվում են բնականոն հունով եւ նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2017-ին: