Սիրիայում և Իրաքում գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի 50 հազար գրոհային. Պենտագոն


14:54 , 9 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողության ժամանակ Սիրիայում և Իրաքում սպանվել է առնվազն 50 հազար գրոհային: Այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ամերիկյան գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ 2014 թվականի աշնանը սկսված գործողության ընթացքում ԻՊ-ի զոհված ջիհադականների թիվը խոսում է կոալիցիայի և, մասնավորապես, ամերիկացի զինվորականների գործողությունների արդյունավետության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ