14:22 , 9 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի և քաղաքական գործընթացների համար անհրաժեշտություն է, որովհետև 1,5-2 տարի նրա՝ ակտիվ քաղաքականությունից ժամանակավոր հեռանալը ցույց տվեց, որ այդ տեղը չլրացվեց»,-Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ Գ. Ծառուկյանի՝ գալու հետ կապված վերջնական, հստակ հարցադրումների, ձևաչափի առանձնահատկությունների մասին իրավունքի ունի միայն նա հայտարարել:
Հարցին, թե հնարավո՞ր է վերադառնալու դեպքում ընտրությունների ժամանակ ԲՀԿ ցուցակը ղեկավարի հենց Գ. Ծառուկյանը, Մ. Մելքումյանն ասաց. «Նա մեր կուսակցության հիմնադիրն է, դե ֆակտո առաջնորդն է: Կգլխավորի, թե ոչ, ինչ ձևաչափով և այլն, ինքը որոշի: Կարծում եմ՝ հայտարարությունը չի ուշանա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ