Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառն այս տարի կբացվի դեկտեմբերի 10-ին


14:14 , 9 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ։


Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ