Համբուրգում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


13:52 , 9 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, երեկ Համբուրգում  հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Մինսկի խմբի համանախագահները:

ԱԳՆ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ