Անասելի մեծ բավականություն եմ ստացել. Սոնա Ռուբենյանը՝ Գարիկ Պապոյանի հետ համատեղ համերգի մասին


13:28 , 9 դեկտեմբեր, 2016

Անասելի մեծ բավականություն եմ ստացել. Սոնա Ռուբենյանը՝ Գարիկ Պապոյանի հետ համատեղ համերգի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սոնա Ռուբենյանը:
Վերջերս երգչուհին Գարիկ Պապոյանի հետ նախագծով հանդես եկավ, որի շրջանակում համատեղ փոքրիկ համերգ ներկայացրին: Դրական արձագանքների շնորհիվ` այսօր նույն համերգը կրկին կկայանա.
 
«Գարիկի հետ մեկ տարուց ավել աշխատել ու արդեն 20-ից ավելի երգեր ունենք, որոնց շարքում տեղ են գտել ինչպես բոլորիս կողմից շատ սիրված հին հայկական երգերը, այնպես էլ վերջին շրջանում ծնված ու Հայաստանում շատ հայտնի երգերը: Փորձել ենք անդրադառնալ գրեթե բոլոր ժանրերի երգերին ու դրանք ներկայացնել մեր մեկնաբանմամբ: Կարծում եմ` շատ հետաքրքիր համերգ է ստացվել, ամեն դեպքում առաջին համերգի արձագանքները շատ բուռն էին: Իսկ այսօր կկայանա արդեն երկրորդ համերգը»,- պատմեց Սոնա Ռուբենյանը:
 
Հանդիսատեսը սովոր է երգչուհուն տեսնել մեղմ երգեր երգելիս, իսկ այդ նախագծի շրջանակներում երգրուհին ռոք է կատարում: Հարցին, թե որքանո՞վ է իրեն համահունչ զգում ռոքում, պատասխանեց.
 
«Փորձում եմ ինքս ինձ բոլոր ոճերում փորձել ու թեկուզ ինքս ինձ համար հասկանալ, թե ինչպես եմ իմ առջեւ դրված խնդիրները լուծում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ