13:20 , 9 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Իսրայելական Էյլաթ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը: 94 կգ քաշային կարգում հանդես եկող մինչև 20 տարեկան Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում բարձրացեց 150 կգ, իսկ հրումում՝ 196 կգ, նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 346 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել նաև Սոնա Պողոսյանը: